Հայաստան
«Զիլ»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին, որն էլ մահացել է
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու վարորդներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ տրոլեյբուսի 69-ամյա վարորդ Միշա Շահբազյանը մահացել է:
Վայոց ձորի մարզպետը ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
Նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:
Սասուն Խաչատրյանն այցելել է Իտալիա
Այցի ընթացքում Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի և Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր համագործակցության վերաբերյալ:
ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Տաքսիստը հափշտակել էր ուղևորի նվագարկիչը
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին նորաշենցի 36-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել նվագարկիչը: