Հայաստան
ԱԽ քարտուղարը դեսպաններին և ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային ընթացքը
Գրիգորյանը դեսպաններին նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական զարգացման համագործակցության բանակցությունների վերսկսման առիթով, ինչը 2014 թվականից ի վեր տեղի չի ունեցել:
Դիլիջանում ակտիվ ընթանում են սուբվենցիոն ծրագրերով իրականցավող աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ակտիվ ընթանում են ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականցավող աշխատանքները։
Հորթերին գողացել, գոմից քիչ հեռու մորթել էին
Նոյեմբերի 9-ի երեկոյան Նոր Ախուրյանի բնակիչ մի կին ոստիկանության Ախուրյանի բաժնում տվեց հաղորդում, որ ցերեկը գոմից գողացել են երկու հորթ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհետաձգելի միջոցառումներ: Պարզվեց, որ օգտվել էին դուռը բաց լինելու հանգամանքից, իսկ հորթերը մորթել էին գոմից քիչ հեռու՝ ջրատարի մոտ:
Շրջանառության մեջ են դրվում Դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ
2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: