Հայաստան
ՊԵԿ-ը հայտնաբերել է ավելի քան 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն սահմանին
Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:
Կառավարության նիստ (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Կառավարության նիստը։
Հակոբ Սիմիդյանն ընդունել է իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին: Հիշեցնեմ , որ բողոքի պատճառը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման և որակի փոփոխության հետ է կապված։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարի խոսնակ Անի Հակոբյանը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։