Հայաստան
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ եզդիական, ռուսական, ասորական, քրդական, ուկրաինական, հունական, վրացական, բելառուսական, հրեական, լեհական, գերմանական համայնքներից։ Խորհրդի կազմում ներառվել է նաև ուդի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն։
Լիտվայի Սեյմասի պատվիրակությանն է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկը»
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերին:
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թամազյանը։
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը: