Հայաստան
Ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, դիտարկել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և նախանշել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժածներ
Օգոստոսի 9-ին, ժամը 16։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռի Բերդ ամրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներին
Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

ՀՀ տարածքում իրականացվել են հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության շրջանակներում թե՛ հերթափոխային, թե՛ ամենօրյա ռեժիմով ծառայություն իրականացնող անձնակազմի ուժերով ձևավորվեցին թվով 52 խմբեր, որոնք օգոստոսի 8-ից սկսած ծավալեցին իրենց գործունեությունը։
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԼՂ, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում ընդունել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածներիհարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։