Հայաստան
Դիտարկվել են ԵՄ լավագույն փորձն ուսումնասիրելու ու տեղայնացնելու հնարավորությունները
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանը։
Հայկական կողմը պատրաստակամություն է ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցել Եգիպտոսի հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել թափառող շների հարձակման պատճառով 7-ամյա երեխայի մահվան դեպքից
Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:
Սահմանվել են բազմաբնակարան շենքերի պետական լիազոր մարմնի լիազորությունները
Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: