Հայաստան
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության բարեփոխումները և հետագա համագործակցությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը:
Մանվել Բադալյանն ընտրվեց ՄՊՀ անդամ
ԱԺ-ն Մանվել Բադալյանին ընտրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Երևանի անձնագրային ստորաբաժանումները ԼՂ-ից տեղահանվածներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին
Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:
ՔՊ-ն կողմ կքվեարկի Մանվել Բադալյանի թեկնածությանը
Հիշեցնենք, որ Մանվել Բադալյանի թեկնածությունը առաջադրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ. Արևշատ)։