Հայաստան
Ձյուն և մառախուղ՝ ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։
Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ. Ռոբերտ Քոչարյան
Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։
Ջանիբեկյան - Շիրազ փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանը ապամոնտաժվում է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Աջափնյակ վարչական շրջանի Ջանիբեկյան - Շիրազ փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանը ,ավտոլվացման կետը և դիզվառելիքի համար նախատեսված տարածքը, ապամոնտաժվում է սեփականատեր` «Գազավիկ» ՍՊԸ- ի կողմից։
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ակնկալվում է Էստոնիայի աջակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային:
32 ռազմագերիներն արդեն Հայաստանում են. վարչապետ
«2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ: Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետևյալն է.