Հայաստան
Վրաստանի դեսպանության համար Ծարավ աղբյուրի փողոցի տներից մեկը կտրվի
Կառավարության որոշմամբ թույլատրվել է Վրաստանին օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով ՀՀ-ում ՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով, ձեռք բերել Երևանի Ավան, Ծարավ աղբյուրի փողոց 127 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Վրաստանի դեսպանության տեղակայման համար:
Պապիկյանը և Դենդիասը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:
Կառավարությունը մոտ 4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը
ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ հատկացնելով 3,993,815.5 հազար դրամ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ մի շարք փոփոխություններ և հատկացումներ են նախատեսված:
Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարների հանդիպմանը մասնակցել է 13 երկրի ներկայացուցիչ
Նիստն անցկացվել է տրանսպորտային կապակցվածության ռազմավարական նշանակության թեմայի շուրջ՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հաջորդ գործողությունների ծրագրին համատեքստում: