Հայաստան
Ակնաբուժական կենտրոնը նշանակալի դեր է ունեցել ոլորտի գիտական առաջընթացի համար. Ավանեսյան
Կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը նախարարին է ներկայացրել գիտակրթական գործունեության, բուժհաստատությունում մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները` շեշտելով, որ բուժառուների 50%-ը բուժօգնություն է ստանում պետական պատվերի շրջանակներում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ:
Հայաստանի և Նեպալի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ:
Հրապարակվել է քրեադատավարական համակարգում բռնության կոչերի վերաբերյալ ՄԻՊ ուսումնասիրությունը
Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։
109 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: