Հայաստան
Անահիտ Մանասյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ընտրել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ:
Գազի սակագինը 2024թ. չի փոփոխվի. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար:
Վարչապետն ընդունել է ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների
Հանդիպման սկզբում վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, պարզել ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները:
Կիևյան փողոցում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն Կիևյան փողոցում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի վերաբերյալ որոշումը կհրապարակվի առաջիկայում
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի հայտը ներկայացնելու համար գտնվում է Փարիզում: