Հայաստան
«Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է. ՄԻՊ
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում:
Թարմ մսի իրացման շուկայում վերահսկողությունը լինելու է ամենօրյա. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին:
Փոխքաղաքապետը մանրամասնել է, թե ինչու չեն օրինականացնում ավտոտնակները
Հովհաննիսյանը չի մեկնաբանել, թե նախկինում ինչպես է արվել․ «Կարծում եմ՝ որոշ դեպքեր դուք էլ գիտեք՝ ոնց է արվել, որոշ դեպքերում օբյեկտիվորեն այդ ավտոտնակները փաստաթղթեր ունեցել են»։
Կարեն Նազարյանը ետ է կանչվել դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Դեսպանների համաձայնությունների արդյունքում ի՞նչ արդյունքներ են գրանցվում». Սուքիասյանը՝ նախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ Սուքիասյանի՝ մասնավորն առանց դեսպանների իր աշխատանքը կատարում է և կարող է կատարել. «Դո՞ւք ինչ պետք է անեք, մասնավորինը լավ գիտեմ»,- ասել է նա։