Հայաստան
Միջպետական ճանապարհը միջին նորոգման է ենթարկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի–Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ36+312- կմ47+490 հատվածում (աջ գոտի) կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։
Հնարավոր կլինի առավել սեղմ ժամկետում կազմակերպել դատապարտյալների փոխանցումները
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն այսօր ընդունել են Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլիի գլխավորած պատվիրակությանը:
Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի հեռարձակումը կսահմանափակվի
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ:
«Նախագահին ինչ-որ լծակ տալու՞ եք, թե՞ չէ». Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որի համաձայն առաջարկվում է ԱԱԾ տնօրենին ու նրա տեղակալներին նշանակել-ազատելու իրավասությունը նախագահից փոխանցել վարչապետին։
Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ
Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։