Հայաստան
Ոստիկանության ծառայողը քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, իր մտերիմի միջոցով, գումարի դիմաց, մեկ այլ քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին:
Երևանում թարմ սիգի վաճառքի 54 դեպք է հայտնաբերվել
Երևանում հայտնաբերվել է թարմ սիգի վաճառքի 54 դեպք, արդյունքում առգրավվել է 741 կգ թարմ սիգ. տեղեկացրել է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
Կենդանաբանական այգին կընդլայնվի. կկառուցվեն նոր փղանոց և ազատավանդակներ
Երևանի կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծը պատրաստ է։ 29 հա–ի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հա–ի վրա։ Այգին կունենա նոր փղանոց, նաև՝ նոր կենդանավանդակներ։
Երևանում ապամոնտաժվել է 1410 ինքնակամ գովազդ
Նախորդ 3 շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 1410 ինքնակամ գովազդ. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Բողոքներն ու առաջարկները հնարավոր կլինի առցանց ներկայացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել։