Հայաստան
Որքա՞ն գումար է 2021-2023 թթ․ ընթացքում վերադարձվել բյուջե
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցում է ուղղել` առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը: Պատասխանը նա ներկայացրել է ֆեյսբուքյան էջում:
Գառնիի բնակիչն անասնաֆերմայում թրաֆիքինգի է ենթարկել երեք կնոջ ու 9-ամյա երեխայի
Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։ Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը:
Ժամանակավորապես արգելվում է Օձուն-Արևածագ ճանապարհի հատման տեղամասով երթևեկությունը (ԵՐԹՈՒՂԻՆԵՐ)
Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։ Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ։
«Մերսեդեսի» մեջ մեթամֆետամին ու ափիոն է հայտնաբերվել
Արտաշատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշված ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 100 գրամ մեթամֆետամին և 94 գրամից քիչ ավելի ափիոն:
Լոռու մարզում քամուց ծառեր են պոկվել, տանիքներ են վնասվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փրկարարները իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառերը մասնատման և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացման աշխատանքներ: