Հայաստան
ՊԵԿ-ը 2023թ. ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով:
Երիտասարդների միջև չնչին առիթով առաջացած վեճը վերաճել է սպանության. ՔԿ
2023թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում «Աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ․, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։
Տեղահանված քանի ուսուցիչ է գործուղվել հանրակրթական ուսհաստատություններ
2023թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 180 ուսուցիչ:
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործմանը
Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի։
Արդյո՞ք Հայաստանում ռասիստական քարոզը ռուսական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է. Անանյան
«ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Ռասիստական գրառման հեղինակ ռուսի մասին նոր տվյալներ։ Պարզվեց, որ ռասիստական գրառման հեղինակ ռուս լրագրող կամ լուսանկարիչ Ալեքսանդր Պատրինի անունը տեղ է գտնում ռուսական պետական ՏԱՍՍ-ում, ՌԲԿ-ում (լինքերը՝ մեկնաբանության բաժնում)։ Օրինակ ՏԱՍՍ-ում հրապարակված նրա անունով նյութում գրված է, թե ինչպես են «Հայրենիքի վահան», «Պահեստազորի սպաներ» և «ԱԱԾ պահեստազորի սպաներ» հասարակական միավորումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել հաստատել ՀԱՊԿ աջակցության փաթեթը, և ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Նա կամ հրապարակման և լուսանկարի հեղինակն է, կամ միայն լուսանկարի։ Բացառված չէ՝ երկուսն էլ։