Հայաստան
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
Անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Սյունիքի մարզ, ք․ Կապան)։
Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ելույթը. հայտարարություն
Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին, այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից։
Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ
Չնայած այն փաստին, որ ամանորյա տոներին ընդառաջ բազմաթիվ մասնագետներ բազմիցս հորդորում են, խորհուրդներ են տալիս, թե ինչպես տոնական օրերին խուսափել հնարավոր վնասվածքներից և զանազան թունավորումներից, այնուամենայնիվ, տոնական այս օրերին արդեն իսկ արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր:
«Մենք հիմա ստանդարտ ունենք, թե՞ չունենք». վարչապետն այցելել է Ստեփանավանի N1 վարժարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստեփանավանի N1 վարժարանում եւս կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծանոթացա կատարված շինաշխատանքներին եւ հանձնարարեցի արձանագրված թերությունները սեղմ ժամկետներում շտկել: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ:
Տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22:00-ից 09:00 անվճար է (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման: