Հայաստան
Երիտասարդների միջև չնչին առիթով առաջացած վեճը վերաճել է սպանության. ՔԿ
2023թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում «Աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ․, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։
Տեղահանված քանի ուսուցիչ է գործուղվել հանրակրթական ուսհաստատություններ
2023թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 180 ուսուցիչ:
Բաքվում հայտարարում են խաղաղության համաձայնագրի հերթական փուլի մեկնարկի մասին
Բաքուն հուսով է, որ մոտ ապագայում Երևանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա։
Արդյո՞ք Հայաստանում ռասիստական քարոզը ռուսական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է. Անանյան
«ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Ռասիստական գրառման հեղինակ ռուսի մասին նոր տվյալներ։ Պարզվեց, որ ռասիստական գրառման հեղինակ ռուս լրագրող կամ լուսանկարիչ Ալեքսանդր Պատրինի անունը տեղ է գտնում ռուսական պետական ՏԱՍՍ-ում, ՌԲԿ-ում (լինքերը՝ մեկնաբանության բաժնում)։ Օրինակ ՏԱՍՍ-ում հրապարակված նրա անունով նյութում գրված է, թե ինչպես են «Հայրենիքի վահան», «Պահեստազորի սպաներ» և «ԱԱԾ պահեստազորի սպաներ» հասարակական միավորումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել հաստատել ՀԱՊԿ աջակցության փաթեթը, և ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Նա կամ հրապարակման և լուսանկարի հեղինակն է, կամ միայն լուսանկարի։ Բացառված չէ՝ երկուսն էլ։
Կան փակ ավտոճանապարհներ
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։