Հայաստան
Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ելույթը. հայտարարություն
Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին, այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից։
Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ
Չնայած այն փաստին, որ ամանորյա տոներին ընդառաջ բազմաթիվ մասնագետներ բազմիցս հորդորում են, խորհուրդներ են տալիս, թե ինչպես տոնական օրերին խուսափել հնարավոր վնասվածքներից և զանազան թունավորումներից, այնուամենայնիվ, տոնական այս օրերին արդեն իսկ արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր:
Գրանցվել է 583 դեպք, որից 228-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
Դեկտեմբերի 25-ից 31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 583 դեպք, որից 228-ը՝ արտակարգ:
Տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22:00-ից 09:00 անվճար է (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման:
Դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը բացահայտել է հանցագործության 186 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։