Հայաստան
Տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
49,5 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող համայնքային պաշտոնիայի գործը ուղարկվել է դատարան
Բացի այդ, համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ քաղաքացու՝ Ս. Վ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, վերը նշված նույն ժամանակահատվածում Կ. Բ.-ի օժանդակությամբ Ս. Վ.-ից պահանջել է 2.893.350 ՀՀ դրամին համարժեք 7.500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 3.500 ԱՄՆ դոլար գումարը 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստացել է։
«Բարեփոոխումները Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական միությանը». ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ասելով, ր դեռերկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործընթացում։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է միջազգային ասոցիացիայի կազմում
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:
Մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կկազմակերպվի մրցույթի հիման վրա
Ըստ այդմ, առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: