Հայաստան
Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 15։20-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար անցանելի են։
Քանաքեռ ՀԷԿ բանավանում բացազատվել է 1600 քմ համայնքային հողատարածք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Շուրջ երեք տասնամյակ, անօրինական ձևով, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, տարբեր նպատակներով տնօրինվող համայնքային հողատարածքներն Արաբկիր վարչական շրջանում բացազատվում են, կանաչապատվելու են և բարեկարգվելու:
Գայի 2 շենքի հարակից տարածքում շարունակվում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նոր Նորք վարչական շրջանի բարեկարգման ծրագրերով Գայի 2 շենքի հարակից տարածքում լայն թափով շարունակվում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները:
Վրաերթի ենթարկված 62-ամյա կինը մահացել է
Հունվարի 15-ին, ժամը 7.10-ին, «Կեյտոն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 62-ամյա Դոնարա Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Ոստիկանությունը՝ շմոլ գազով թունավորման դեպքի մասին
Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: