Հայաստան
Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դեռ դժվարանցանելի է
«Ճանապարհային դեպարտամենտից» հաղորդում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին իրականացվել են ձնահյուսի մաքրման աշխատանքներ։
Չինչին գյուղի բնակիչն ապօրինի ծառահատում է իրականացրել
Նա հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հաճարենին էլ անցած տարվա նոյեմբերին հատել էր գյուղի մերձակա անտառում:
5 վարորդից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել նրանց ելքը անցակետով
Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Ովքե՞ր են հանձնաժողովի անդամները․ «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի խորհրդարանի գաղտնի նիստում ձևավորվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, որն օժտված է խորհրդարանի մանդատով և միջազգային կառույցներում ու տարբեր հարթակներում պետք է զբաղվի Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, հայրենադարձության և այլ խնդիրներով։ Մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ինքն է իրականացնելու այդ հանձնախմբի աշխատանքների համակարգումը։