Հայաստան
Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել Ղարիբաշվիլին և Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը:
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում նախագահել է ԵՏՀ խորհրդի նիստը
Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր։
Թաքցրել են 60 միլիոն դրամի չափով իրացման շրջանառությունը
Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ` հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ:
Հուսով եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր. Ղարիբաշվիլի
Մենք մեծ լավատեսությամբ ենք նայելու Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությանը, ես կցանկանայի հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, որը կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում գոյություն ունեցող խաղաղությունը,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի. վարչապետ
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: