Հայաստան
Վարչապետը կարևորել է ԻԻՀ դրական դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ:
Սահմանվել են որսի թույլատրելի կենդանատեսակները և դրանց չափաքանակները
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով #որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Քննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման հարցեր
Ամփոփելով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման ուղղությամբ համակարգային փոփոխություններ են նախատեսվում, որոնց իրագործումը պահանջում է համագործակցված աշխատանք:
Կնետրոնում ապօրինի և առանց թույտվության գովազդները ապամոնտաժվում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից վարչական շրջանում համատեղ իրականացվում են առանց համապատասխան թույլտվության և օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերի ապամոնտաժման աշխատանքներ։
Մոսկվայում ձերբակալվել է Արթուր Վանեցյանի եղբայրը. լրատվամիջոցներ
Հայաստանում նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված փողերի լվացման մեղադրանքով: