Հայաստան
Վարչապետը հյուրընկալել է Չեխիայի խորհրդարանի ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը:
Փոխվարչապետերի հանդիպումն ավարտվել է
Քիչ առաջ Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Կարգելվի առանց ձմեռային անվադողի տրանսպորտային միջոցի շահագործումը
Նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։ Ըստ հիմնավորման՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը և տեղումների քանակը։
ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստներին. նախարարություն
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։
Ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաներ ևս
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանից բացի՝ ձերբակալվել են նաև նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում է նաև նախարարության պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։