Հայաստան
Հռոմի ստատուտն այսօրվանից մտնում է ուժի մեջ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ այսօրվանից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հռոմի Ստատուտը։
«Ժողովուրդն է որոշելու՝ սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու». Վարդանյան
Խոսելով նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին, Վարդանյան ասել է. «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի հանրաքվեի, ապա ժողովուրդն է որոշելու, թե այնտեղ ինչ տեքստ է լինելու»:
Հայկ Կոնջորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Հայաստանի Հանրապետությունում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։
Երկրորդ ընթերցման ներկայացված նախագծերը դրական եզրակացություն են ստացել
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» լրամշակված օրենսդրական փաթեթը: