Հայաստան
«Կիևյան կամուրջի հիմնանորոգման ժամկետները պետք է հնարավորինս սեղմել». քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը զավթվել է նախկին նախագահի կողմից
Դեկտեմբերի 29-ին նշանակված 28-րդ հերթական Համագումարից մի քանի օր առաջ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում, իսկ վերջինիս որդին՝ Ալեքսանդր Մնացականյանը, հոր առողջությամբ զբաղվելու փոխարեն, դեկտեմբերի 28-ին հանդիպելով ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ, հայտ ներկայացրեց ընտրվելու ՀԿԽԸ նախագահ, պնդելով, որ դա իր հոր կամքն է և իրեն պետք է հրատապ ելույթ տրամադրեն։ Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնը ընտրովի է, մեկ մարդու կամքից կախված չէ, և համագումարն է ընտրում ՀԿԽԸ նախագահին։
«Պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար նախատեսված առանձնացված գծերի ծրագիրը». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պետք է քննարկենք, որպեսզի գարնանը սկսենք գործընթացը»,- ասաց քաղաքապետը:
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի մեկնարկին ներկայացրեց նոր նշանակումները։
Գործակարգավարական խորհրդակցություն (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։