Հայաստան
Վարչապետը հանդիպել է ֆրանսիական մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փետրվարի 22-ի առավոտյան վարչապետն այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
Նախարարին է ներկայացվել FAST-ի կողմից իրականացվող ծրագրերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։
Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղմթերքի դիմաց ուշ վճարումների հարցը
Մասնավորապես նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, թե Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։
ՊԵԿ-ը նոր նախագիծ է առաջարկում արտագնա աշխատողների համար
ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները: