Հայաստան
Վարչապետի հարցազրույցը France 24-ին կհրապարակվի 22:10-ին
Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը «France 24»-ին կհրապարակվի այսօր՝ 22:10-ին
Երկու ուղղությամբ շուրջ 600 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի ճանապարհով անցնելուն
Այսօր առավոտից եղանակային վատ պայմանների պատճառով այն երկու ուղղությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար։
Աջակցում են զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանը
Գործադիրի որոշմամբ, զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով 2024 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 15.250 մլն դրամ:
ՍԱՏՄ-ն ստուգումներ է կատարել «Ջերմուկ գրուպ»-ում. խախտումներ չեն հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում:
7638 տուն կամ բնակարան նորացվում է. վարչապետ
Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: 2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության շրջանակներում հանձնարարվել է նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ընդունում ծրագրի երկարաձգման նպատակով։ Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։