Հայաստան
Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
«Օդանավակայանից ճանապարհել եմ իմ գործընկերոջը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը։
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հեռախոսազրույցը․ Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան
Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:
Պ. Սևակի փողոցում քաղաքացին ընկել է շենքերից մեկի վերելակի հորանը
Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Թուրքիայի 2 քաղաքացի կալանավորվել է՝ ՀՀ սահմանը կեղծ փաստաթղթերով հատելու համար
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն, խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:
Սիսիանի, Գորիսի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Փետրվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։