Հայաստան
73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով կալանավորվել է որդին
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ 57-ամյա տղամարդը վիճաբանել է նույն տանը համատեղ բնակվող մոր հետ, որի ժամանակ հրել է նրան։ Մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը։
Դարանակալել է սգո սրահի տարածքում, ապա հարձակվել ու բռնություն գործադրել եղեգնուտցու նկատմամբ
Մասնավորապես փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 33-ամյա բնակիչը լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակչի հետ՝ վերջինիս և իր ընկերոջ միջև տեղի ունեցած վիճաբանության, ինչպես նաև անձնական այլ հարցի պատճառով, և մտադրվել է վրեժխնդիր լինել վերջինից։
Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայաններից մեկում․ հնչել է կրակոց
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հրազենային վնասվածքը ստացել է Արշակունյաց պողոտայում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարևանությամբ գործող «Max Oil» բենզալցակայանում։
Արարատ Միրզոյանը մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը:
ԵԱՏՄ-ն դեռ հեռու է միասնական արժույթ ներդնելուց, բայց հնարավոր է վճարային միասնական համակարգը. Տիգրան Սարգսյան
ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությանը։