Հայաստան
«Դուք եք մեր մշակույթի այսօրվա հիմնասյունը». փոխնախարարը հանդիպել է բալետի արտիստներին և մեներգիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է 2020-2023 թթ. միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներին և մեներգիչներին:
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԱՐԹ-ՀԵՍՏԵԼ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Նոր դիմում ներկայացնելու կարիք չկա, եթե համակարգում առկա է առցանց դիմում. նախարարությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։
Փոխվարչապետը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
«Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը». Սուրեն Պապիկյան
Կարևորել ենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում ՀՀ և Հունաստանի միջև համագործակցությունը: