Հայաստան
Բարերար Վահե Բադալյանը 15-րդ դարի մեծարժեք ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս Մատենադարանի թանգարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել բարերար Վահե Բադալյանի կողմից՝ Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի (15-րդ դար) ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։
«Մոլորակի ևս 200 երկիր ՏՏ ոլորտի զարգացման մասին հայտարարությամբ կարող է հանդես գալ». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, թե այդ ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրությունը հրամայական է։
Սիգարետի ներմուծման ծավալները 2022թ.-ին կրճատվել են շուրջ 30%-ով. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
Հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է 5.3 %-ով
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով: