Հայաստան
«Ծառերի փոխարինման ծրագիրը ռեֆորմ է, իրագործումը՝ պահի թելադրանք». Արթուր Խալաթյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապրիլից կմեկնարկի Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկի ծառերի փոխարինման գործընթացը։
ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել նախորդ բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը
Տարածաշրջանային այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և դեսպան Քվինը հանդիպեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Լ․ Բոնոն վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել նախորդ բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը։
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը վարժական հավաքներ կանցկացվեն
Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով:
«Որևէ դպրոցում փառքի անկյունները չեն հեռացվել». Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
Ի պատասխան ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերի, ըստ որի, «Արագածոտնի մարզի Ափնայի, Ալագյազի, Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցներում երեկ թույլ չեն տվել զոհված տղաների ծնողներին մտնել դպրոց՝ փառքի անկյունները տեսնելու», հայտնում ենք հետևյալը․
Ծաղկաձորում Սամվել Մայրապետյանին պատկանող 2 հա անտառը վերադարձվել է պետությանը
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: