Հայաստան
Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ
Գերատեսչությունից նշում են, որ վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Երիտասարդը դանակահարել է 17-ամյա ուսանողին, 6 ընկերների հետ ոտքերով, ձեռքերով ու մահակով հարվածել
Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 17-ամյա Ռաֆիկ Հ.-ին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր:
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:
Քննարկել են Արդարադատության նախարարության և ԿԽՄԿ միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և պատվիրակության ներկայացուցիչներին։
«Դիտարկում ենք ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները». ԱԳ նախարար
«Ողջունելով ձայների նման ճնշող մեծամասնությամբ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առավել սերտ կապերի, խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ուղերձները՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»: