Հայաստան
Բունդեսթագի պատգամավորը խոսել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե վաղը պատվիրակության հետ կմեկնի Հայաստանի հարավային շրջաններ։ Ըստ նրա, այցի նշանաբանն է՝ համերաշխություն հայտնել Հայաստանին՝ որպես ժողովրդավար երկրի և նաև ուղերձ հղել Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմին, որ իրենք չեն հանդուրժի որևէ ռազմական լուծում տարածաշրջանում:

ՄԻՊ-ը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։

Նուբարաշենում գիշերը կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է
Նուբարաշենի բաժանմունքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է Նուբարաշենի բաժանմունք: Նա ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և հայտնել, որ նշված հրացանից է կրակոցներ արձակել:

Վաղը կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը. օրակարգում 40 հարց է
Հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը
Քննարկվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի նպատակը հակակոռուպցիոն բարեփոխումների շարունակականության ապահովումն է և բխում է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից: