Հայաստան
«Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Այս տարի միջոցառումը նախագահում է Կորեայի Հանրապետությունը:
Վարչապետը, Նոուրուզի առիթով, շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:
Նախարարի մոտ քննարկվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանն առնչվող հարցեր
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հերթական հանդիպումը։
Պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունների թիվն աճել է. ՄՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։
ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացվեց
ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի և Եվրոմիության միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։