Հայաստան
Լեհաստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Անջեյ Դուդային
Անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։

Փարաքարի գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքով 2 անձի մեղադրանք է ներկայացվել
36-ամյա տղամարդը վիճաբանության մեջ է մտել ինքնությունը չպարզված անձի հետ, կանգնեցրել է նրան, և տևական ժամանակ խոչընդոտելով ճանապարհի երթևեկությունը, քաշքշելով փորձել է ավտոմեքենայից դուրս հանել վարորդին, իսկ 33-ամյա ընկերը ոտքերով հարվածներ է հասցրել հիշյալ ավտոմեքենային:

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Պաշտպանության նախարարի հետ
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:

Հայկական պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատգամավորների հետ
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը:
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: