Հայաստան
Ձերբակալվել են ՊԵԿ օպերլիազորներ
Տեղեկացանք նաև, որ ՊԵԿ օպերլիազորները ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով։
Սուրեն Պապիկյանն ընդունել է Սարգիս Իզմիլյանին
Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:
Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր Ну տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։
Կնվազեցվի 6 պոլիկլինիկայի եւ 32 մանկապարտեզի էլեկտրաէներգիայի սպառումը
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ընդհանուր ծրագրի բովանդակությունից, նշել, որ առաջին ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ, ինչի արդյունքում ապահովվել է մանկապարտեզների շենքերի սեյսմակայունությունը, ավելացել` էներգախնայողությունը: Առաջին ծրագրի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին:
Ողբերգական վթար Ազատաշեն գյուղում. ուղևորի դին դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ
Պարզվել է, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհի տներից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնած 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանն ու ճամփեզրի պարսպին, ուղևոր Դ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) տեղում մահացել է։