Հայաստան
«Ասում էին՝ այստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ապացույցներ կան, որ ԼՂ ներկայացուցիչների մի շրջանակ, մի խումբ, այնուամենայնիվ, ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է, որ եթե շարունակենք այս ճանապարհով գնալ, լինելու է սա, սա, սա, և չի արձագանքել Ձեր ասած շրջանակը, թե որն էր իրենց պլանը»
«Չենք ուզում վիճել ՌԴ հետ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ Փաշինյանի՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում. «Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների։ Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան պատմական Հայաստանից իրական Հայաստան»։
«Ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, իրականում ԼՂ մասին չէր». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2023թ. և, ընդհանրապես, ՀՀ նորագույն պատմության շրջադարձային կետը ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումն էր։
«Դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եկել է ժամանակը, որպեսզի ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի կողմից այդ առաջարկներն անարձագանք են մնում. «Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որ Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»։