Հայաստան
Լոռիում նպաստառուներից կաշառք են պահանջել
Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ Ա. Ն.-ն 2022 թ. տարբեր ամիսների ընթացքում Լոռու մարզի մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 300.000 ՀՀ դրամ՝ նրանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու գործընթացը կազմակերպելու համար:
ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերի համար հատկացվել է 45 մլրդ դրամ
«Այս աջակցության ծրագիրը դիտարկվում է որպես ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային աջակցության երկարաժամկետ մաս»,- ասել է նա։
Արա Մկրտչյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
«Կազանի փաստաթղթի ժամանակ կամ բանտում եմ եղել, կամ բանտից նոր դուրս եկած». Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան անդրադարձել է ԼՂ խնդրի բանակցային գործընթացին․
Պետությանը շուրջ 700 մլն դրամի վնաս է պատճառվել. 15 հոգու մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամի գույքային վնաս: