Հայաստան
Քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:
Նախարարը մանրամասներ է հայտնել ռուսական կողմի հետ բանակցություններից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ Հայրապետյանի, առաջիկայում նախատեսվում է առաջարկների փաթեթ ուղարկել ռուսներին՝ ներկայացնելով, թե ինչպես են պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները։ Ըստ նրա, պետք է ստանալ փաստաթուղթ, որ կաշխատի, և ամրագրված խախտումների դեպքում կհետևեն սանկցիաներ. «Այսօրվա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»։
«Չգիտեմ՝ ցավոք, թե ի ուրախություն». Ալեն Սիմոնյանն արձագանքել է ընդդիմության բացակայությանը
Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, որին ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, ներկա չեն։
Մեր առանցքային առաքելությունն էր փոխել Հայաստանի ճակատագրի պատմական ցիկլը. վարչապետ
Ընդ որում, բովանդակային այդ բանավեճը մեկնարկել է 44-օրյա պատերազմից հետո, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը՝ մեծ հաշվով Հայաստանում հանրային-քաղաքական կոնսենսուս կար, որ Պատմական և Իրական Հայաստանները ոչ միայն կարող են գոյակցել, այլև կարող են ուժեղացնել մեկը մյուսին: Այս ընկալումը հասկանալի, ընդունելի և նույնիսկ սիրելի է եղել նաև կառավարող մեծամասնության, անձամբ ինձ համար և դա արտահայտվել է մի շարք փաստաթղթերում, հայտարարություններում, դիրքորոշումներում:
Նախարարն ընդունել է Բելգիայի դեսպանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: