Հայաստան
Որոշ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցերով
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:
Շաքարավազ ներկրող ընկերությունը խուսափել է հարկեր վճարելուց
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250․000․000 ՀՀ դրամ։
Օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ
Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:
Նոր մանրամասներ Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի գործով
Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին' ժամը 00:14-ի սահմաններում, Ա․Ղ․–ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի և Ֆուչիկի 1-ին նրբանցքի հատման խաչմերուկում հանդիպել են «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով հիշյալ վայր ժամանած Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների հետ՝ իրենց անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերի պարզաբանման համար։
Ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկին և 293 մլն ռուբլին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: