Հայաստան
«Եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժանքի, ինչո՞ւ ենք 100 ծանուցում ուղարկում». վարչապետ
«Վարժական հավաքներին մասնակցելու համար երբեմն կրկնակի և եռակի թվով ծանուցումներ են ուղարկվում»․ արձագանքելով որոշման նախագծին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով. Հայկ Կոստանյան
«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպի մասին
Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Վարչապետը մեկնաբանել է առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճին։ Ըստ նրա՝ այդ հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․
Դպրոցներում դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: