Հայաստան
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
Ապրիլի 26-ի ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան:
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին, ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը:
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հ-38, Հ-30 (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400- կմ11+620 հատվածում այսօր՝ ժամը 14.00-18.00, իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքում կարող է առաջանալ ճանապարհի անցանելիության խնդիր, որը շինարարը հնարավորինս կարճ ժամկետում կվերացնի։
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
2023 թվականի ապրիլին Երևանի ավագանու՝ արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում փոփոխություն կատարելուց մեկ տարի անց Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ: