Հայաստան
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 8-ին, ժամը 11:00-ին:
Հաշտարարների համայնքի ընդլայնման գործընթացը շարունակվում է
Արդարադատության նախարարության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արբիտրաժի ու հաշտարարության հայաստանյան կենտրոնի համագործակցությամբ ապրիլի 29֊ից մայիսի 3-ը տեղի է ունեցել հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երկրորդ դասընթացը։
Այս գործընթացի առաջնորդը կաթողիկոսն է, իսկ շահառուն՝ Քոչարյանը. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Քոչարյանը դեռևս 2021թ․ է հայտարարել երկրում եկեղեցու առաջնորդությամբ իշխանափոխություն իրականացնելու մասին. ««Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով Հայաստանում իրականացնել իշխանափոխություն»։
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Թուրքիայի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր էի ստացել և, հաշվի առնելով մեր օրակարգի առանձնահատկությունը, մասնակցել եմ»:
«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, և դրա համար պետք է բանակցային հարթակներում բոլոր համաձայնեցված սկզբունքները արձանագրել պայմանագրում։