Հայաստան
«Պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին». Վիզլեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ Նա ասել է, թե ԼՂ-ից հայ բնակչության տեղահանությունից հետո ծանր սրտով է դիմում պատգամավորներին․ «Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավորներ՝ չենք կարող այս տառապանքին անտարբեր մնալ»,- ասել է նա։ -
Ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Աշխատանք փնտրողների թիվը կազմել է 64.1 հազար մարդ. ՄՍԾ
ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 30.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով
Դավիթ Խաչատուրյանը՝ ՍԴ դատավոր
ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր։
«Mercedes-Benz»-ը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել է
Մայիսի 22-ին, ժամը 08:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա տուժած: