Հայաստան
Սպանություն Օձունում. 27-ամյա կինը բրիչով հարվածել է 63-ամյա համաքաղաքացուն
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ի ժամը 21-ի սահմաններում վերոհիշյալ տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել Լևոն Խ.-ի և նույն գյուղի բնակիչ 27-ամյա կնոջ միջև, որի ընթացքում էլ վերջինս հող փխրեցնելու բրիչով հարվածներ է հասցրել Լևոն Խ.-ի գլխին և սպանել նրան:
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:
Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են Երևան քաղաքում գործող սուպերմարկետի կայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի հանգամանքները։
Հաշվեքննիչ պալատը 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում. Ջանջուղազյան
2023 թվականի բյուջեի կատարման հաշվեքննությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2023 թվականի պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը, ու այդ առումով Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,- Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելիս ընդգծել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
Երևանում այսօրվանից մեկնարկելու է ասֆալտի միջին նորոգման գործընթացը
Եղանակային անբարենպաստ պայմանները աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություն չէին տալիս, սակայն այսօրվանից հետևողական քայլերով արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում վարորդները բողոք չունենան ճանապարհների վիճակի պատճառով։