Հայաստան
Ալեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով». Գևորգ Պապոյանը՝ Ուկրաինայի դիվանագետին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։
ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների վերաբերյալ մի շարք խնդիրներ են արձանագրվել
Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, սանիտարահիգիենիկ ու պահման պայմանները, հակահրդեհային համակարգերը, ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները և այլն:
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Վարչապետն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ապրիլի 5-ի բրյուսելյան պայմանավորվածությունները
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: