Հայաստան
Հայաստանն ու Լիտվան ԵՄ առնչվող հարցերում համագործակցության հուշագիր են ստորագրել
Նախարարների հանդիպմանը հաջորդել է «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
Բագրատ արքեպիսկոպոսը կմեկնի Կիրանց
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վաղը կմեկնի Կիրանց. այս մասինհայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից։
600 մլն դրամ` երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար
«Ծրագրի շրջանակում 2024 թ.-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ: Իսկ, ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար»,- ասել է նախարարը:
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը:
Բակային ավելի քան 30000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից
Նախագծերը կյանքի կոչելու նպատակով ապամոնտաժվել են 70-ից ավելի ավտոտնակ, անօրինական շինություն ու կրպակ: Բակային ավելի քան 30000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից: